Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհված Սարմենը 3 օր անց պետք է վերադառնար դիրքերից. aravot.am
aravot.am-ը գրում է. «2022 թվականի սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված 22-ամյա Սարմեն Բեջանյանն Իջևան քաղաքից էր։ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում սովորելուն զուգահեռ նա ընդունվել էր նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Ուսումնառության վերջին 3 ամիսներին՝ որպես սպա ծառայության էր անցել Վարդենիսում, ապա Ջերմուկում։
Սարմենի քույրը՝ Արևիկ Բեջանյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ եղբայրը հուլիսից գտնվում էր դիրքերում, իսկ չարաբաստիկ դեպքից ընդամենը 3 օր անց պետք է իջներ դիրքերից։ «Սարմենը շատ ակտիվ,նպատակասլաց,ազնիվ,անչափ բարի և ընկերասեր էր։ Կարմիր խաչի կամավոր էր, օգնում էր բոլոր ծրագրերում և նախաձեռնություններում։ Սովորելուն զուգահեռ նա դասավանդում էր նաև մի քանի գյուղերի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում։ Նա մեծ երազանքներ և նպատակներ ուներ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում