211652_close_icon
views-count61037 դիտում article-date 20:38 27-12-2022

ՀՀ ոստիկանության ղեկավար կազմը պետք է հետևություններ անի. Շենգավիթի ոստիկանությունում օպերատիվ իրավիճակի պատասխանատուն «կաղում է» և չի տիրապետում օպերատիվ իրավիճակին, իսկ ուրիշների բացահայտած դեպքերը իր պետի հետ վերագրում են իրենց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Երևանում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները տաք հետքերով վնասազերծել են մայրաքաղաքում թանկարժեք ավտոմեքենաներ թալանող 2 քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները իրեղենով՝ գողացված ապրանքներով հանդերձ նշված անձանց տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ արդեն դեպքի փաստով սկսվել են նյութեր նախապատրաստվել։

Այն, որ Շենգավիթի ոստիկանությունը ունեցել է բազմաթիվ պրոֆեսիոնալ ոստիկանապետեր, օպերատիվ գծով տեղակալներ, քրեական հետախուզության օպերլիազորներ ու համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ, դա անհերքելի փաստ է, սակայն վերջին 1 տարում, չգիտես ինչու, ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերետիվ գծով տեղակալ, իրեն «Շերլոկ Հոլմս» կամ, չգիտես, «Ջեյմս Բոնդ» համարող Մարգար Ներսիսյանը, կարելի է ասել, չի տիրապետում օպերատիվ իրավիճակին։ Բազմաթիվ անգամ, երբ Շենգավիթ վարչական շրջանում կատարված հանցագործություններ են բացահայտվել, «մեծն» Մարգարը «դափնիները վերցնում է իր վրա». վերադասին ներկայացնում, թե իր քրտնաջան աշխատանքի արդյունքում է, որ հանցագործությունը բացահայտվել է, մինչդեռ վերջին ամիսներին Շենգավիթ վարչական շրջանում մի քանի աղմկահարույց հանցագործություններ են տեղի ունեցել, այդ թվում՝ հրազենի գործադրմամբ, սպանություն և սպանությա փորձ, ու հանցագործությունը բացահայտվել է ոչ թե ոստիկանության Շենգավիթի օպերատիվ բլոկի, որի պատասխանատուն Մ. Ներսիսյանն է, այլ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների օպերատիվ աշխատանքների արդյունքում։ Իսկ «մեծն» Մարգարը իր ներկայիս՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանի հետ սիրում են ու կարծես ավանդույթ են դարձրել՝ ուրիշների բացահայտած հանցագործությունը իրենցով անել։ 

ՀՀ ոստիկանության ղեկավար կազմը պետք է հետևություններ անի, նամանավանդ, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ ժամանակին աշխատել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ում՝ Շենգավիթի միլպետ եղած ժամանակ Շենգավիթի ոստիկանությունը փայլում էր իր օպերատիվությամբ, հանցոգործությունների կանխմամբ ու նախականխմամբ, ինչպես նաև հանցագործությունների բացահայտմամբ։ Իսկ հիմա պատկերը րիվ ուրիշ է։ 

SHAMSHAN.com-ը առաջիկայում կներկայացնի իր ընթերցողների բողոքները՝ կապված ոստիկանության Շենգավիթի բաժնի որոշ աշխատակիցների վերաբերյալ։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանն է



Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ գծով տեղակալ, իրեն «Շերլոկ Հոլմս» կամ «Ջեյմս Բոնդ» համարող Մարգար Ներսիսյանն է

Նմանատիպ նյութեր