211652_close_icon
views-count843 դիտում article-date 12:54 27-12-2022

Բայդենը ամանորյա հանգիստը կանցկացնի կարիբյան կղզում

Սպիտակ տունը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ամանորյա հանգստի մասին։ ԱՄՆ նախագահը խոստացել է արձակուրդներին ընտանիքի հետ քննարկել 2024թ. ընտրություններում իր առաջադրման հեռանկարները, ինչից հետո նոր դրա մասին հայտարարել պաշտոնապես։

«Նախագահը եւ առաջին տիկինը կմեկնեն Սանտա Կրուս (Վիրջինյան կղզիներ), որտեղ կտոնեն Նոր տարին իրենց ընտանիքի հետ»,- նշվել է նախագահի՝ Սպիտակ տան տարածած ժամանակացույցում։

Հանգստի եւ քաղաքական հեռանկարների քննարկման վայր Բայդենն ընտրել է կարիբյան կղզին։ Ինչպես նշվել է ժամանակացույցում, նախագահն այնտեղ կմեկնի դեկտեմբերի 27-ին, Սպիտակ տուն կվերադառնա հունվարի 2-ին։

Նմանատիպ նյութեր