slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Նորանշանակ փոխվարչապետ Խաչատրյանը ՀՀ նախագահին է ներկայացրել ֆինանսական համակարգերի ռիսկերին դիմակայելու ուղիները
211652_close_icon

Նորանշանակ փոխվարչապետ Խաչատրյանը ՀՀ նախագահին է ներկայացրել ֆինանսական համակարգերի ռիսկերին դիմակայելու ուղիները

views-count1650 դիտում article-date 18:54 26-12-2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է նորանշանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

«Ես որևէ կասկած չունեմ, որ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի Ձեր փորձը մեծ ու կարևոր դեր է խաղալու փոխվարչապետի պաշտոնում և, իմ անձնական գնահատականով, Ձեր նշանակումը կհանգեցնի նաև կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»,- ընդգծել է նախագահը:

Ըստ աղբյուրի՝ Տիգրան Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար, նշել է, որ իր աշխատանքային կենսագրության ընթացքում մշտապես առաջնորդվել է համագործակցության սկզբունքով և նոր պաշտոնում ջանքեր չի խնայելու իր համակարգման ներքո գտնվող գերատեսչությունների և ընդհանրապես գործադիրի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

«Հանդիպման ընթացքում Տիգրան Խաչատրյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել տարվա ավարտին հայաստանյան ֆինանսական համակարգերում առկա ընթացիկ զարգացումների ընդհանուր պատկերը և գալիք տարում կանխատեսելի ռիսկերն ու դրանց դիմակայելու ուղիները, մասնավորապես՝ կապիտալ ծախսերի կատարողականի բարձրացմանն ուղղված միջոցառումների հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորությունների սահմաններում աջակցել գործադիրի կողմից նախատեսվող ծրագրերին:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային փոխադարձ շփումներն ու խորհրդապահական բնույթի հանդիպումները:

Նմանատիպ նյութեր