175385 դիտում
11:12 26-12-2022
Արտակարգ դեպք՝ Զվարթնոց օդանավակայանում. պարեկներն ու տեղի ոստիկանները հետապնդել են ոսկեգույն ատրճանակ նետած ու փախուստի դիմած 21-ամյա երիտասարդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկների հետ, նկատել են Զվարթնոց օդանավակայանի մեկնման սրահում կասկածելի քաղաքացու, ով, տեսնելով ոստկաններին ու պարեկներին, դիմել է փախուստի, ու երբ սկսվել է նրա հետապնդումը, նա իր մոտ եղած ձեռքի պայուսակից դուրս է հանել ատրճանակը և շպրտել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները մոտ կես կիլոմետր հետապնդել են այդ քաղաքացուն, ապա բերման ենթարկել ոստիկանության Զվարթնոցի գծային բաժին։
Պարզվել է, որ նա Կոտայի մարզի բնակիչ՝ 21-ամյա Արթուր Ա-ն է, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ, 12 հատ անհայտ տրամաչափի փամփուշտ և նրա կողմից հետապնդման ժամանակ շպրտված առանց գործարանային համարի ատրճանակ։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Արթուր Ա-ն և հայտնաբերված զենքը, փամփուշտներն ու դանակը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9666 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին