211652_close_icon
views-count795 դիտում article-date 12:49 25-12-2022

Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 36 բեռնատար ավտոմեքենա

Դեկտեմբերի 24-ին, ժամը 13։57-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Դեկտեմբերի 25-ին, ժամը 00:03-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 36 բեռնատար ավտոմեքենա։

Նմանատիպ նյութեր