1135 դիտում
17:54 24-12-2022
Ադրբեջանի հրապարակած տեսանյութը նույնպես փաստում Է՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը տեղաշարժի համար անվտանգ ու ազատ չէ. ԱՀ դատախազություն
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները, Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելու մասին հայկական կողմի հայտարարությունները որակելով իբր կեղծ և իրականությանը չհամապատասխանող, ի ապացուցումն այդ պնդման հրապարակել են մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տարբերանշանը կրող ավտոմեքենաները ճանապարհը փակած ադրբեջանցիների ներկայությամբ ու բազմաթիվ տեսախցիկների ուղեկցությամբ անցնում ճանապարհի շրջափակված հատվածով:
Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության դատախազությունը:
«Թե ինչպես է այդ տեսանյութը հերքում Արցախը շրջափակման մեջ վերցնելու հայկական կողմի հայտարարությունները, անհասկանալի է, բայց այն անհերքելիորեն փաստում է հետևյալը. 09.11.2020թ. եռակողմ հայտարարությամբ երաշխավորված անվտանգ ու ազատ տեղաշարժի համար նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ընդամենը Կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչների կողմից «որոշակի պարբերականությամբ օգտագործվող մարդասիրական» ուղի է:
Այսպիսով՝ 12.12.2022թ.-ից շարունակվում են խախտված մնալ 09.11.2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, իսկ դրանցով նախատեսված պարտավորությունները՝ անկատար», - նշվում է հայտարարության մեջ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1303 դիտում
21:13 12-12-2022
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակված է ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ․ «Թաթոյան» հիմնադրամ
979 դիտում
10:19 15-12-2022
Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը․ Տեղեկատվական շտաբ
Այս բաժնից
400 դիտում
09:17 19-05-2024
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի՝ Ֆրանկոֆոնիայի հարցերով համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ
631 դիտում
09:03 19-05-2024
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
772 դիտում
23:27 18-05-2024
Հավատացա՜ծ եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչեւ վերջ տանելու է․ գնդապետ Մախսուդյան