Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում տեղի ունեցավ անանորյա հանդես և դիմակահանդես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում տեղի ունեցավ անանորյա հանդես և դիմակահանդես: Դպրոցում ամանորյա շունչը զգացվում էր տոնական տեսք ստացած միջանցքներից, դասարաններից: Հետաքրքրիր իրարանցումը հուշում էր, որ նախապատրաստվում է երեխաների համար ամենասպասված միջոցառումը՝ Ամանորի հանդեսը:
Սպասելիքներով հարուստ էին և՛ ներկա ծնողները, և՛ իրենք՝ աշակերտները: Միջին դասարանների աշակերտները իրենց մեծ և լուսավոր սրահում սկսեցին Ամանորին նվիրված իրենց հույզերի ու երազների հեքիաթը:
Աշակերտներն իրենք էին օրվա հանդեսի սցենարի հեղինակները, և ընթացքը ցույց տվեց, որ նրանց այդ դժվարին գործում վստահողները չէին սխալվել: Ուրախ էին բոլորը և ցնծում էին ամանորյա գույների խորհուրդներով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի