2784 դիտում
09:59 23-12-2022
1 մլն դրամի հուշամեդալ՝ քրեական գործով անցնող ընկերությունից․ Էկոնոմիկայի նախարարության կասկածելի գնումները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վահան Քերոբյանի ղեկավարած ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 50 հուշամեդալ է գնել մեկ անձից գնման սկզբունքով եւ Էմիլ Գրիգորյանի անվան Երեւանի ոսկերչական գործարանին վճարել ընդհանուր 1 մլն 882 հազար 500 դրամ: Նշենք, որ այս նույն ընկերության հետ երկու անգամ է պայմանագիր կնքվել. դրանցից մեկով ընկերությանը վճարվել է 970 հազար դրամ, որով գնվել է 20 հատ ոսկեպատ արծաթ հուշամեդալ՝ յուրաքանչյուրը 37 հազար դրամ արժողությամբ, 20 հատ հուշամեդալի տուփեր:
Մեկ այլ պայմանագրով 912 հազար 500 դրամ է ծախսվել՝ 25 հատ արույր ոսկեպատ հուշամեդալ՝ յուրաքանչյուրը 19 հազար դրամ արժողությամբ, 5 հատ արծաթ ոսկեպատ՝ յուրաքանչյուրը 37 հազար դրամ, եւ 30 հատ հուշամեդալի տուփ գնելու համար: Ուշագրավն այն է, որ Էմիլ Գրիգորյանի անվան Երեւանի ոսկերչական գործարանը հաճախ է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում: Բոլորովին վերջերս՝ այս տարվա դեկտեմբերի 14-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել Արշակունյաց պողոտա 14 հասցեում գործող «Էմիլ Գրիգորյանի անվան Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ խանութ-սրահի աշխատակցից, որը հայտնել էր, որ խանութից գողացել են տարբեր տեսակի ոսկյա զարդեր՝ նախնական տեղեկություններով պատճառելով 350 հազար դոլարի վնաս:
Այս տարվա ապրիլին ուշագրավ հանգամանքներ ի հայտ եկան դարձյալ Էմիլ Գրիգորյանի մասով. նրա նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես խափանման միջոց էր ընտրվել գրավը՝ 100.000.000 ՀՀ դրամի չափով: Մեղադրանքներ էին առաջադրվել Երեւանի ոսկերչական գործարանի նախկին եւ ներկա տնօրեններին, «Գնոմոն»-ի տնօրենին: Այս ընկերությունը ՊԵԿ-ի կողմից եւս տարբեր ժամանակներում տուգանվել է: Փաստորեն, անբարեխիղճ ընկերությունը շարունակում է նոր պատվերներ ստանալ Վահան Քերոբյանի կողմից, այն էլ՝ «մեկ անձից գնում»-ի սկզբունքով՝ այն, ինչ ժամանակին կոռուպցիա էր համարում Նիկոլ Փաշինյանը: Առանց մրցույթի գումարների բաշխում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1261 դիտում
07:52 17-02-2024
Ավելի քան 9 մլն դրամ՝ ջերմային կարգավորմամբ արկղերի համար. նախարարության ճոխ գնումները. Ժողովուրդ
1072 դիտում
21:19 15-11-2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում արձանագրվել է շուրջ 557 մլն. դրամի վնաս
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»