211652_close_icon
views-count1216 դիտում article-date 07:52 17-02-2024

Ավելի քան 9 մլն դրամ՝ ջերմային կարգավորմամբ արկղերի համար. նախարարության ճոխ գնումները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2024 թվականի հունվարի 15-ին գնել է 9 մլն 478 հազար 800 դրամ արժողությամբ արկղեր։ Ուսումնասիրելով բաց աղբյուրներում տեղադրված գնման պայմանագրերը՝ պարզեցինք, որ գնման առարկան պարզապես արկղ չէ։ Գնման առարկան ջերմային կարգավորմամբ արկղ է, որը նախատեսված է անխափան էլեկտրական սնուցման աղբյուրի տեղադրման համար:

Արկղի մոդելը SNR-OWC-096060-CHE է, որը պատրաստված եւ արտադրված է Չինաստանում։ Ըստ տեխնիկական բնութագրի՝ պաշտպանվածության կարգը պիտի լինի IP54, իսկ աշխատանքային ջերմաստիճանը՝ -50C-ից +45C աստիճան, օդի հարաբերական խոնավությունը +20C աստիճանի դեպքում՝ 80%, աշխատանքային պայմանները՝ ցանկացած եղանակի դրսում շահագործում, ջերմային կարգավորման համակարգ, չափերը՝ 9U 600մմ խորությամբ, դուռը՝ առջեւից բացվող, փականով: Երաշխիքային ժամկետ՝ 1 տարի։ Ընդհանուր առմամբ, նախարարությունը գնել է 20 նմանատիպ արկղեր, որի մեկ հատի արժեքը կազմել է 473 հազար 940 դրամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր