211652_close_icon
views-count817 դիտում article-date 18:30 22-12-2022

Ի գիտություն ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների անվավոր տրանսպորտային միջոցներ շահագործողների

ՀՀ կառավարությունը  2022 թ․ դեկտեմբերի 1-ի  N 1872-Ն որոշմամբ  հաստատել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների (երրորդ երկրներ)  անվավոր տրանսպորտային միջոցներ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ներմուծված), ՀՀ-ում արտադրված, ՀՀ-ում շրջանառության մեջ դրվող անվավոր տրանսպորտային միջոցներին (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) ներկայացվող պահանջները և դրանց համապատասխանության գնահատման կանոնները։

Ըստ այդմ՝ ներմուծված տրանսպորտային միջոցների ռեեստրի ձևավորման ու վարման գործընթացն ապահովելու է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, իսկ տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը  վերապահվել է  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։
Կանոններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://www.e-gov.am/gov-decrees/item/39440/

Նմանատիպ նյութեր