1145 դիտում
12:58 22-12-2022
Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի թեկնածուների ցուցակները
Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար» մրցանակին առաջադրվելու թեկնածուների ցանկը 10 անվանակարգերում, հաղորդում է «Արմենպրեսը»։
«Լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում ընտրվել է 15 ֆիլմ։ Դրանց թվում են կանադացի ռեժիսոր Դենիել Ռոերի «Նավալնի» ֆիլմը, Սայմոն Լերենգ Վիլմոնտի «Բեկորներից պատրաստված տունը» ֆիլմը Ուկրաինայի արևելքում գտնվող մանկատան մասին, ինչպես նաև Վենետիկի կինոփառատոնի դափնեկիր Լորա Պոյտրասի «Ամբողջ գեղեցկությունը և արյունահեղությունը» ֆիլմը։ Բացի այդ, անվանակարգում ներկայացված են նաև ամերիկացի, հնդիկ և չինացի ռեժիսորների աշխատանքները։
«Լավագույն արտասահմանյան լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում նույնպես ընդգրկվել է 15 ֆիլմ Արգենտինայից, Ավստրիայից, Բելգիայից, Կամբոջայից, Դանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հնդկաստանից, Իռլանդիայից, Մեքսիկայից, Մարոկկոյից, Պակիստանից, Լեհաստանից, Շվեդիայից և Հարավային Կորեայից: Այս անվանակարգի համար հայտ էր ներկայացրել 92 երկիր։ «Օսկարի» առաջադրման փուլում կինոակադեմիայի բոլոր ճյուղերի անդամները պետք է դիտեն ֆիլմերը և որոշեն մրցանակի հավակնորդներին։
Բացի այդ, ներկայացվել են թեկնածուները հետևյալ անվանակարգերում՝ «Կարճամետրաժ վավերագրական ֆիլմ», «Կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ», «Դիմահարդարում և սանրվածք», «Երաժշտություն», «Վիզուալ էֆեկտներ» և այլն։
«Օսկար» 95-րդ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2023 թ.-ի մարտի 12-ին Լոս Անջելեսում, իսկ մրցանակին առաջադրվողների անունները կհայտարարվեն հունվարի 24-ին։

Նմանատիպ նյութեր
20948 դիտում
14:55 14-11-2018
Հայտնի է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածուների ամբողջական ցուցակը. 183 թեկնածուների անունները
3415 դիտում
18:44 14-01-2016
Հայտնի են ամերիկյան «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդները
Այս բաժնից
1039 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1117 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1015 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ