Փետրվարի 26-ին Լոս Անջելեսում տեղի կունենա «Օսկար» մրցանակաբաշխության 88-րդ արարողությունը:
Մրցանակաբաշխության թեկնածուները հայտնի են դարձել այսօր` հունվարի 14-ին: Հայտնի է նաև, որ ամերիկյան «Օսկար» կինոակադեմիայի մրցանակաբաշխությունը կվարի ամերիկացի կատակերգու Քրիս Ռոքը:
Ըստ մրցանակաբաշխության պաշտոնական կայքի` լավագույն ռեժիսորներ անվանակարգում աջադրվել են Ալեխանդրո Գոնսալեսը, Ադամ Մաքքեյը, Ջորջ Միլերը և Թոմ Մաքքարթնին:
Լավագույն դերասան անվանակարգում առաջադրվել են Լեոնարդո Դի Կապրիոն, Մայքլ Ֆեսբենդերը, Բրայան Քրենսթոնը և Էդդի Ռեդմեյնը:
Լավագույն դերասանուհի անվանակարգում առաջադրվել են Քեյթ Բլանշետը, Բրի Լարսոնը, Ջենիֆեր Լոուրենսը, Սիրշա Ռոնան: