211652_close_icon
views-count1001 դիտում article-date 23:35 21-12-2022

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում բացվել է հոգեթերապևտիկ սենյակ

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ բաղցել է կահավորված հոգեթերապևտիկ սենյակ։

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ սենյակի հարդարումն իրականացվել է թերապևտիկ աշխատանքին համապատասխան հատուկ լուծումներով՝ հագեցած ինչպես անհատական, այնպես էլ խմբային թերապիա անցկացնելու հնարավորությամբ:

Հոգեթերապևտիկ սենյակի կահավորմանը զուգահեռ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվել են ինչպես «Աբովյան», այնպես էլ այլ քրեակատարողական հիմնարկների հոգեբանների մասնագիտական վերապատրաստումներ՝ թերապևտիկ աշխատանքի (այդ թվում՝ արտ-թերապիայի) հմտությունները զարգացնելու նպատակով:

Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ, «Հոգեբանների հայկական գիտական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Ամիրյանը, ներկայացնելով կատարված աշխատանքները, բարձր է գնահատել հոգեբանների պատրաստակամությունը, ինչպես նաև Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության ջանքերը՝ մասնագետների վերապատրաստման և քրեակատարողական հիմնարկներում հոգեթերապիայի համար պայմանների ստեղծման գործում:

Նմանատիպ նյութեր