2022թ․ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը
Հայտնի են 2022 թվականի տասը լավագույն մարզիկները։ Ավարտվեց ԿԳՄՍ նախարարության կազմակերպած տարվա լավագույն մարզիկների տասնյակի քվեարկությունը։ Լավագույնները որոշվել են առանց հերթականության։ Լավագույն մարզիկ չի որոշվել։
2022թ․ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակ
Արթուր Ալեքսանյան - հունահռոմեական ըմբշամարտ, աշխարհի քառակի չեմպիոն
Արթուր Դավթյան- սպորտային մարմնամարզություն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր
Հարություն Մերդինյան -սպորտային մարմնամարզություն, աշխարհի կրկնակի բրոնզե մերալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Մալխաս Ամոյան - հունահռոմեական ըմբշամարտ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն
Արսեն Հարությունյան - ազատ ոճի ըմբշամարտ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն
Հովհաննես Բաչկով - բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն
Անի Հովսեփյան - բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն
Վարազդատ Լալայան - ծանրամարտ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Սամվել Գասպարյան - ծանրամարտ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն
Լիլիթ Մկրտչյան - հրաձգություն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Լավագույն տասնյակը որոշվել է մարզական լրագրողների եւ ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում։