211652_close_icon

ՊԲՀՖ բռնցքամարտիկները 6 մեդալ են նվաճել IBA-ի մրցաշարում

views-count1605 դիտում article-date 21:05 20-12-2022

Լեհաստանում կայացած բռնցքամարտի՝ IBA-ի միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճել է 6 մեդալ։

Պատանիների պայքարում արծաթե մեդալակիր է դարձել Արտակ Գրիգորյանը։ Մեծահասակների պայքարում Արտյոմ Խուլբարյանը գրավել է 3-րդ տեղը։ Արծաթե մեդալակիր են դարձել Արամ Ավալյանը, Հարություն Հակոբկոխյանը։

Պատվո պատվանդանի ամենաբարձր աստիճանին են կանգնել Արմեն Ղուշչյանն ու Էրիկ Էվոյանը։ ՊԲՀՖ մարզիկները հանդես են եկել մարզիչ Արտյոմ Դանիելյանի ու ֆեդերացիայի փոխնախագահ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ։

Նմանատիպ նյութեր