ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԿԲ խորհրդի անդամի ընտրության հարցը
Ազգային ժողովի դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստում քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Նարեկ Ղազարյանի թեկնածությունը։
Թեկնածուին ներկայացրել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։