1195 դիտում
12:49 16-04-2019
Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
ՀՀ ազգային ժողովի լիագումար նիստում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ՍԴ-ի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար ներկայացրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ներկայացված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին: «[url=https://armenpress.am/arm/news/971431.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` Տարասյանը թեկնածուին ներկայացրեց խորհրդարանի ապրիլի16-ի նիստում:
«ՍԴ-ի դատավորի թեկնածուի առաջադրումը կանոնակարգելու և գործընթացը ավելի թափանցիկ կազմակերպելու համար հունվարի 31-ին նախագահի կարգադրությամբ սահմանվեց ընթացակարգ, որը կապահովի նշված սկզբունքները: Ձևավորվել է խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկվել են պետական և գիտաուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությամբ սահմանված ժամկետներում ներկայացվել են ՍԴ-ի դատավորի երեք թեկնածուների փաստաթղթեր` Գոռ Հովհաննիսյանի, Վահե Գրիգորյանի և Մարտին Մանուկյանի: Աշխատանքային խմբի անդամները թեկնածուների հետ զրույցից հետո իրենց կարծիքները փակ ծրարներով ներկայացրել են նախագահին: Նախագահը, ընդունելով ի գիտություն, ունենալով յուրաքանչյուր թեկնածուի հետ առանձնազրույց, ներկայացրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը»,-ներկայացրեց Տարասյանը:
Գոռ Հովհաննիսյանը ծնվել է 1978-ի սեպտեմբերի 15-ին Արթիկում: Նա 2000-ին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա 2002-ին մագիստրատուրան` քրեաիրավական մասնագիտացմամբ: Համալսարանն ավարտելուց հետո զորակոչել է ժամկետային զինվորական ծառայության: Մասնագիտական աշխատանքյաին գործունեությունը ծավալել է 2001-ից: 2014-ին ավարտել է Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դոկտորատուրան և ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան: Տարասյանը նշեց, որ Գոռ Հովհաննիսյանը հանդիսանում է միայն ՀՀ քաղաքացի և համապատասխանում է Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ դատավորի ներկայացված պահանջներին:
Նմանատիպ նյութեր
1312 դիտում
10:37 23-03-2021
ԱԺ հերթական քառօրյայի նիստը. օրակարգում է նաև Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը. ՈՒՂԻՂ
53736 դիտում
23:37 12-12-2020
ՔՊ նիստում քննարկվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը․ քննարկվում է երկու հնարավոր թեկնածուի անուն. 168.am
Այս բաժնից
373 դիտում
18:35 16-05-2024
ԱԺ-ում հյուրընկալվել է Լեհաստանի Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխը
427 դիտում
18:23 16-05-2024
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս․ Արման Թաթոյան
418 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին