211652_close_icon
views-count1673 դիտում article-date 10:11 20-12-2022

Արգենտինայի կառավարությունը հավաքականի ժամանման օրը հայտարարել է ազգային տոն

Արգենտինայի կառավարությունը դեկտեմբերի 20-ը հայտարարել է ազգային տոն, հաղորդում է TyC Sports-ը։ Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած ազգային թիմը Դոհայից վերադարձել է Բուենոս Այրես։

Արգենտինայի հավաքականը 36 տարի անց դարձյալ նվաճեց աշխարհի գավաթը։ 35-ամյա Մեսին երկրորդ անգամ արժանացավ աշխարհի առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակին։

Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի թիմը 2018թ․ աշխարհի չեմպիոն Ֆրանսիային հաղթել է հետխաղային 11-մետրանոցներով (2:2, 1:1, 11մ` 4:2)։ Մեսին դարձել է դուբլի հեղինակ, դիպուկ է իրացրել նաեւ հետխաղային 11-մետրանոցը եւ արժանացել է նաեւ եզրափակիչի լավագույն խաղացողի մրցանակին։

Նմանատիպ նյութեր