1901 դիտում
23:30 19-12-2022
Արցախը հայկական պահելը ողջ հայ ժողովրդի արժանապատվության հարցն է. Ռուբեն Վարդանյանը հանդիպում է ունեցել Ասկերանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ միասին, շարունակել է հանդիպումների շարքը շրջաններում: Այսօր նրանք հանդիպում են ունեցել Ասկերան քաղաքում:
Պտանախարարն ու խմբակցությունների ղեկավարները լսել են ասկերանցիներին մտահոգող խնդիրները, պատասխանել նրանց հարցերին, որոնք վերաբերել են Արցախի անվտանգությանը, ադրբեջանական շրջափակման պայմաններում իրենց կենսակերպը կազմակերպելուն, միասնականության ու համախմբման, ինչպես նաև ստեղծված իրավիճակում արդարության ու թափանցիկության սկզբունքների կարևորությանը:
Պետնախարարը նշել է, որ արդարությունն ու թափանցիկությունը հենց այն սկզբունքներն են, որոնցով առաջնորդվում է կառավարությունը:
«Մենք խաղի կանոններ ենք սահմանել, որոնք նույնն են բոլորի համար՝ անկախ նրանից պաշտոնյա՞ են, ունևո՞ր են, կռվե՞լ են հայրենիքի համար, թե՞ սովորական քաղաքացիներ են: Նրանք, ովքեր հայրենիքին ծառայություններ են մատուցել, իհարկե, պետք է հարգանքի արժանանան: Բայց օրենքը գործում է բոլորի համար: Դա շատ կարևոր է, որպեսզի մարդիկ իսկապես զգան, որ բոլորս միասին ենք և բոլորս պետք է հավասար պայմաններում լինենք»,-ընդգծել է պետնախարարը:
Հարց է հնչել նաև մայր Հայաստանի կողմից Արցախի ճակատագրի նկատմամբ ոչ բավարար ուշադրության ու անտարբերության վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները հետաքրքրվել են նաև իրավիճակից դուրս գալու ուղղությամբ ձեռնարկվող քայլերով:
Ռուբեն Վարդանյանը անտարբերությունը համարել է ամենավտանգավոր երևույթը, իսկ Արցախը հայկական պահելը՝ ողջ հայ ժողովրդի արժանապատվության հարցը. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը լինի անկախ, հայկական, և մենք ունենանք անվտանգ ապագա։ Այն, ինչ հնարավոր է անել այդ նպատակին հասնելու համար՝ անելու ենք։ Եկեք հասկանանք, որ մեր միակ նպատակն Արցախը պաշտպանելն է, այս իրավիճակից դուրս գալու ելքեր ստեղծելը։ Դրա համար մենք աշխատում ենք և՛ ՄԱԿ-ի, և՛ Ֆրանսիայի, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Ռուսաստանի հետ։ Մեր ամենակարևոր նպատակին հասնելու՝ Արցախը պահպանելու ու զարգացնելու համար պետք է օգտագործենք բոլոր միջոցներն ու գործիքները»:
Հանդիպման մասնակից ասկերանցիները նույնպես վստահեցրել են, որ իրենք միասնական են և պատրաստ են առանց խուճապի, առանց դժվարությունների առջև ընկրկելու պայքարել հանուն Արցախում ապրելու իրենց կենսական իրավունքի: Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնել համազգային հանրահավաքի անցկացման գաղափարին:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1357 դիտում
22:29 16-11-2023
Արցախի հարցը հայկական օրակարգում պահելը արժանապատվության հարց է․ Մեսրոպ Առաքելյան
2204 դիտում
15:59 01-03-2015
Մարտի 1-ի բացահայտումը մեր պետության արժանապատվության հարցն է. Ստեփան Դեմիրճյան
4058 դիտում
10:06 31-05-2022
Սերժ Սարգսյանի նպատակը 2018-ին ամեն գնով իշխանությունը պահելը չէր, այլ Արցախը պահելն էր
Այս բաժնից
880 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
853 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
967 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար