2174 դիտում
15:59 01-03-2015
Մարտի 1-ի բացահայտումը մեր պետության արժանապատվության հարցն է. Ստեփան Դեմիրճյան
«Իշխանությունները ամեն ինչ արեցին մարտի 1-ի ոճրագործությունը կոծկելու համար: Մինչդեռ դրա բացահայտումը մեր պետության արժանապատվության հարցն է»: Այս մասին այսօր` մարտի 1-ին Ազատության հարապարակում հրավիրված հանրահավաքին ասաց ՀԱԿ ԱԺ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
«Ով է հավատում, որ հնարավոր չէր բացահայտել մարտի 1-ի ոճրագործությունը»,-հարցրեց Ստեփան Դեմիրճյանը՝ ավելացնելով, որ մարտի 1-ը կեղծված ընտրությունների հետեւանք է: Նա նաեւ նշեց, որ քանի դեռ իշխանությունը բռնազավթված է եւ ընտրությունները կեղծվում են, մենք չենք կարող ապահովագրված լինել նոր մարտի 1-ից:
«Մարտի 1-ի էջը փակված չէ, եւ մենք չենք կարող համակերպվել այդ ամենի հետ: Մենք շարունակելու ենք պայքարը հանուն ժողովրդի արժանապատիվ կյանքի»,- ավելացրեց Ստեփան Դեմիրճյանը:
Հիշեցնենք, որ 7 տարի առաջ մարտի 1-ին քաղաքական ընդվզումների ժամանակ 10 մարդ զոհվեց, որոնցից երկուսը իրավապահ համակարգից: Այսօր մի շարք քաղաքական ու քաղաքացիական ուժեր, հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիներ մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաեւ Մյասնիկյանի արձանի մոտ:
Մարտի 1-ի զոհերն են` Տիգրան Խաչատրյան, Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան:
Նմանատիպ նյութեր
1252 դիտում
18:33 01-03-2014
Մեր երկրում լավագույն բիզնեսը իշխանությունն է. Ստեփան Դեմիրճյան
2294 դիտում
19:53 10-10-2014
Հասնելու ենք արմատական փոփոխության. Ստեփան Դեմիրճյան
4747 դիտում
21:20 27-10-2019
Ստեփան Դեմիրճյան. Նաիրի Հունանյանը մինչև իր կյանքի վերջը պետք է անցկացնի բանտում. Lurer.com
Այս բաժնից
964 դիտում
10:06 08-01-2025
Արտոնյալ պայմաններով Հայաստան ներկրվող էլեկտրամոբիլների քվոտան պահպանվել է, փոխվել է դրա բաշխման սկզբունքը
1009 դիտում
22:00 07-01-2025
Ալիևը հայտարարել է, թե պետք է շարունակեն սահմանազատումը․ հունվարին սահմանին հանդիպում են նախաձեռնել
883 դիտում
21:40 07-01-2025
Տեղի է ունեցել ՔՊ վարչության՝ այս տարվա առաջին նիստը