Արցախում առկա են սննդային հաճարի բավարար քանակությամբ պաշարներ. Տնտեսվարողներին այն տրվում է 393 դրամով
Արցախի գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պահեստներում առկա են սննդային հաճարի բավարար քանակությամբ պաշարներ, որը հիմնադրամը պատրաստ է տրամադրել սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկություններին՝ լրացնելու ստեղծված իրավիճակով պայմանավորված վաճառքի ենթակա և բնակչության կողմից սպառվող հաճարի պակասը:
Հիմնադրամից հայտնում են, որ տնտեսվարողները հաճարը կարող են ձեռք բերել կիլոգրամը 393 դրամով: Ցանկացողները կարող են դիմել ԱՀ ԳԳԱ հիմնադրամ՝ իրենց հետ ունենալով ձեռնարկության տնօրենի անձնագրի պատճենը և ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (097) 15 15 55 հեռախոսահամարով։