2556 դիտում
20:20 21-07-2015
Հրկիզել են գարու և հաճարի արտերը՝ պատճառելով մոտ 2.580.000 դրամի նյութական վնաս
Հուլիսի 19-ին, ժամը 14.30-ին, ՀՀ ՏԿ և ԱԻՆ-ից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1971 թ. ծնված Գարիկ Մ.-ն և հայտնել, որ Ջրաբեր գյուղում այրվում են գարու 3 հեկտար, հաճարի 1 հեկտար և գարու 1 հեկտար հնձված արտերը, և այնտեղ նկատել են սև «Ֆոլքսվագեն Գոլֆ» և սպիտակ «Պրիորա» մակնիշի ավտոմեքենաներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Կապուտան գյուղին հարակից դաշտավայրում` Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր տանող ճանապարհից մոտ 150 մ հեռավորության վրա գտնվող, 1962 թ. ծնված Անանիա Ս.-ին պատկանող մոտ 4 հեկտար գարու և հաճարի արտը և նրա եղբորը` 1960 թ. ծնված Հարություն Ս.-ին պատկանող մոտ 4 հեկտար արտի մեջ գտնվող մոտ 100 ծղոտը հրկիզել է «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` պատճառելով մոտ 2.580.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 20-ին, ժամը 15.40-ին, բաժին է ներկայացել «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1959 թ. ծնված Արմեն Մ.-ն և տվել խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում է:
[b]ՀՀ Ոստիկանություն[/b]
Նմանատիպ նյութեր
1980 դիտում
13:17 18-02-2014
Մուտքի դռան փականը բացելով պատճառելով մոտ 1.000.000 դրամի նյութական վնաս
1245 դիտում
14:53 02-09-2014
Բաց պատուհանից գողություն է կատարել պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս
1646 դիտում
15:52 30-08-2022
Արցախում տնակ են հրկիզել՝ պատճառելով 6.200.000 դրամի վնաս․ քրգործը վարույթ է ընդունվել
Այս բաժնից
751 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
841 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
685 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը