Կարմիր խաչի ուղեկցությամբ ծանր վիճակում գտնվող հիվանդը Արցախից տեղափոխվեց Երեւան
Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող պացիենտներից մեկին Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխել են Երեւան։ Տեղեկությունը ԶԼՄ-ներին է տրամադրել հիվանդանոցի տնօրեն Մհեր Մուսայելյանը։
Հիվանդը սրտի հրատապ վիրահատության կարիք ունի։
Ավելի վաղ Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
Ստեփանակերտի «Արևիկ բուժմիավորումում» 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում: Երեխաներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: