211652_close_icon
views-count937 դիտում article-date 14:28 19-12-2022

Հաջորդ տարի Գետառի վրա ջրերի մաքրման կայան կկառուցվի

2023թ. Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու բնապահպանական ծրագիր կիրականացվի։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախագծային աշխատանքներն ընթացքում են:

Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգների չորացնելու նպատակով. արդեն ավելի քան 8 հա մաքրվել է եղեգից: Գալիք տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ:

Մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով վարչական շրջաններում կառուցվում են հատուկ մարզահրապարակներ: Աշխատանքներն ընթացքում են Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում: Գործընթացը նշված վարչական շրջաններում նախանշվում է ավարտել մինչև տարեվերջ:

Շարունակվում է հեղեղատար համակարգերի մաքրման գործընթացը: Հեղեղատարների վերաբերյալ տեղեկատվությունն ըստ հասցեականության «Վեոլիա Ջուր» ընկերությունը տրամադրել է վարչական շրջաններին:

Երևանյան հուշարձաններին կից կտեղադրվեն մշակութային կոթողների մասին տեղեկություններ պարունակող հատուկ ցուցանակներ: Գործընթացն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ:

Մայրաքաղաքում բռնկված հրդեհներն արագ մարելու և հետևանքները նվազեցնելու նպատակով 2021թ.-ից համայնքը նախաձեռնեց նոր հիդրանտների տեղադրման և առկա համակարգերի նորոգման աշխատանքներ: Փոխարինվել է 39 հիդրանտ: Ընթացիկ տարում տեղադրվել է շուրջ 100 հիդրանտ, իսկ 2023թ. դրանց թիվը կավելանա ևս 98-ով՝ ամբողջությամբ ավարտելով ծրագիրը:

Նմանատիպ նյութեր