211652_close_icon
views-count1058 դիտում article-date 11:31 18-12-2022

Մեր անվտանգությունը պետք է ապահովենք մենք. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Ներհայաստանյան «խոսույթում», խիստ պարզունակ ասած, շատ հաճախ քննարկվում է, թե ո՞վ պետք է մեզ պաշտպանի կամ, էլ ավելի պարզեցված՝ ո՞վ պետք է մեր փոխարեն կռվի թշնամու դեմ։

Դա հնարավոր է միայն մի դեպքում, երբ Հայաստանը լիարժեքորեն հանձնի իր ինքնիշխանությունը։

Պարադոքսն այն է, որ հաճախ ինքնիշխանության մասին թմբկահարողների մի մասը զուգահեռաբար խոսում կամ առնվազն ակնարկում է, որ ինչ-որ այլ պետություն պետք է ապահովի մեր իսկ անվտանգությունը։

Չի լինում նման բան. եթե մեր փոխարեն կռվի ռուս զինվորը, ապա մենք արդեն իսկ Ռուսաստանի երկրամաս ենք, եթե իրանցին, ապա՝ Իրանի ոստան։

Մեզ կարող են աջակցել մեր անվտանգության ապահովման գործում, կարող են կռվել նաև մեզ հետ ուս ուսի, բայց միևնույն է մեր անվտանգությունը պետք է ապահովենք մենք և կռվողն էլ մենք պետք է լինենք։

Սա իհարկե, եթե ցանկանում ենք ունենալ ինքնիշխանություն, հակառակ դեպքում երկրամասի կամ ոստանի համար դա անհրաժեշտ չէ, կարելի է պատվիրակել այդ գործառույթն այլոց և «հանգիստ» զբաղվել, դիցուք, չարչիությամբ։
#չՀայաստանը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր