211652_close_icon
views-count1424 դիտում article-date 21:45 17-12-2022

Արցախի բոլոր եկեղեցիներում Հակոբ Մծբնա Հայրապետի տոնի առթիով մատուցվել է պատարագ

Այսօր Հայոց Եկեղեցին նշում է Սուրբ  Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը։ Տոնի առթիվ պատարագ է մատուցվել Հակոբ Մծբնա Սրբի անունը կրող Արցախի թեմի գործող եկեղեցիններում: Այս մասին հայտնում է ՀԱՍԵ Արցախի թեմը:

«Այս օրը համարվում է նաև ուխտի օր` հնամյա սրբավայր Ս. Հակոբավանքի, որտեղ թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ և Ս. Հակոբավանքի վանահայր արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի մասնակցությամբ, մատուցվեց տոնական պատարագ: Պատարագին մասնակցել են թեմի հոգևորականաց դասը, ՊԲ ավագ գնդերեցը` մյուս գնդերեցների հետ միասին, և Արցախի տարբեր բնակավայրերից ժամանած ուխտավորներ:


Տոնի առթիվ սուրբ պատարագ է մատուցվել նաև Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում՝ ձեռամբ արժանապատիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանի, որին իրենց մասնակցությունն են բերել նաև թեմի կիրակնօրյա դպրոցների փոքրիկ սաները»,- նշում է թեմը:

Նմանատիպ նյութեր