ՀՊՄՀ 100-ամյակին նվիրված միջոցառմանը «Մանկավարժական համալսարան» շքանշանով պարգևատրվեցին Հակոբ Ավետիքյանը, Աիդա Հովհաննիսյանը և Գոհար Աբրահամյանը
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում տեղի ունեցավ համալսարանի 100֊ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը, կուլտուրայի ֆակուլտետիդեկան Գևորգ Թադևոսյանը և պրոֆեսորադասախոսական անձնակազմը։
Սրբուհի Գևորգյանը հանդես եկավ շնորհավորական և շնորհակալական խոսքով, որից հետո «Մանկավարժական համալսարան» շքանշանով պարգևատրվեցին՝ հայ լրագրող, վերլուծաբան, հրապարակախոս, գլխավոր խմբագիր և Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը, ամբիոնի վարիչի տեղակալ, պրոֆեսոր, կուրսղեկ՝ Աիդա Հովհաննիսյանը և դոցենտ՝ Գոհար Աբրահամյանը։
Շքանշաններ հանձման արարողությունից հետո ելույթով հանդես եկավ Կուլտուրայի ֆակուլտետի նվագախումբը և «Զվարթնոց» անսամբլը։
Նյութը՝ Վարսի Հակոբյանի