ՀՖՖ Գործկոմի անդամների թեկնածուները
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 23-րդ հերթական ժողովի օրակարգային հարցերից կլինի Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունը:
ՀՖՖ Անդամների կողմից առաջադրվել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի 15 թեկնածու, որոնցից 14-ի թեկնածությունը հաստատվել է:
Թեկնածու |
ՀՖՖ Անդամ |
Ադամյան Անդրանիկ Աշոտի |
«Կումայրի ՖԱ» ՀԿ |
Առաքելյան Կիմ Վլադիկի |
«Փյունիկ ՖԱ» ՀԿ |
Առաքելյան Վլադիկ Կիմի |
«Գանձասար ՖԱ» ՀԿ |
Գրիգորյան Քնարիկ Մկրտիչի |
«Ուրարտու ՖԱ» ՄՀԿ |
Հակոբյան Թաթուլ Աշիկի |
«Դովեղ ՖԱ» ՀԿ |
Ղարաբաղցյան Տիգրան Ռուբենի |
«Արարատ ՖԱ» Հ/Ձ |
Ղարիբյան Հասմիկ Նորայրի |
«Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀՄԴ |
Նավասարդյան Գոհար Դերենիկի |
«Աչաջուր ՖԱ» ՀԿ |
Նավոյան Բագրատ Սուրենի |
«Ալաշկերտ ՖԱ» ՀԿ |
Նիկողոսյան Արմեն Վոլոդյայի |
«Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ, «Երևան ՖԱ» ՀԿ, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ |
Շաբոյան Կարեն Նշանի |
«Օնոր» ՍՊԸ |
Սահակյան Արթուր Ռազմիկի |
«Նոա ՖԱ» ՀԿ |
Սարգսյան Դավիթ Տիգրանի |
«Վան ՖԱ» ՀԿ |
Վիրաբյան Տիգրան Գևորգի |
«Շիրակ ՖԱ» ՀԿ |
ՀՖՖ Ընտրական կոմիտեն իրականացրել է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածուների ընտրվելու իրավունքի և համապատասխանելիության ստուգում։ Արդյունքում կոմիտեն, հիմք ընդունելով ՀՖՖ կանոնադրության 30-րդ հոդվածի 4-ի ա) ենթակետը, կայացրել է որոշում՝ «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Մարգարյանին թեկնածուների պաշտոնական ցանկում չներառելու մասին։
Հերթական ժողովը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին ՀՖՖ-ի գրասենյակում եւ կսկվի ժամը 13:00-ին