1359 դիտում
19:16 16-12-2022
«Անհապաղ ձեռնամուխ լինել Արցախի ճանաչման գործընթացին». ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել.
«ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը, անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների կողմից բնապահպանական ակնհայտ շինծու պատճառաբանություններով, մեծաքանակ զինված մարդկանց անմիջական աջակցությամբ իրականացվող տարաբնույթ խիստ մտահոգիչ սադրանքներին, որոնց արդյունքում արդեն տևական ժամանակով արգելափակվել է Արցախը Հայաստանի և, ընդհանրապես արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, ինչպես նաև 3 օր շարունակ փակվել էր Արցախի հայաբնակ բնակավայրերում Հայաստանից մատակարարվող բնական գազի հոսքը՝ արձանագրում է, որ ամբողջովին խաթարվել են արցախցիների կենսական իրավունքները՝ կանգնեցնելով արցախահայությանը հումանիտար աղետի առաջ։
Նմանօրինակ սադրիչ գործողությունների բուն նպատակը՝ առանց զենքի անմիջական գործադրման, բայց և դրա կիրառման սպառնալիքով միջազգային ահաբեկչության շարունակական իրականացումն է, ինչպես նաև Արցախի բնակչությանը էթնիկ զտման ենթարկելը, ինչը հերթական անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը: Ստեղծված կացությունն ավելորդ անգամ անվիճարկելի է դարձնում այն պարզ իրողությունը, որ արցախահայության անվտանգությունը որևէ պայմանով հնարավոր չէ երաշխավորել Ադրբեջանի կազմում:
Այն, որ օրինականության շղարշով քողարկված հիշյալ սադրանքները հընթացս հետապնդում են ռազմական սպառնալիքի ազդեցությամբ նորանոր զիջումներ կորզելու նպատակ, վկայում են Թուրք և Ադրբեջանցի պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները։ Մասնավորապես, ներկայումս Բաքվում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ չի վերադառնա Թուրքիա, մինչև չբացվի «Զանգեզուրյան միջանցքը»։
Վերոգրյալ իրողության հաշվառմամբ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը արձանագրում է՝
– 120 հազար խաղաղ բնակչի պատանդառությունը միջազգային աննախադեպ ոճրագործություն է, այն առերևույթ բովանդակում է միջազգային ահաբեկչության հատկանիշներ, հումանիտար աղետի հանգեցրած հիշյալ գործողությունները համարվում են մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ։
– Նշված գործողություններով ադրբեջանական կողմը խախտել է նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի «Կրակի դադարեցման մասին» եռակողմ հայտարարության դրույթները, մասնավորապես այդ փաստաթղթի 6-րդ կետը, որի համաձայն. «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։
Վերլուծելով ստեղծված ծայրահեղ սպառնալից, օրհասական վիճակը և նկատի ունենալով այն ապագայում պարբերաբար կրկնվելու վտանգը, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Հայաստանը Արցախի, այդ պետության հայ ազգաբնակչության առջև ունի սահմանադրական անբեկանելի պարտավորություններ:
Ուստի ՀՀ իշխանություններից պահանջում ենք՝
Հավուր պատշաճի ձևակերպել պաշտոնական միջնորդություն և սեղմ ժամկետում ներկայացնել ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղարին՝ ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող կոնկրետ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ։ Հարկ է հստակ վերապահում անել, որ այս փուլում այլևս վերացական մտահոգություններ հայտնելով սահմանափակվելը առնվազն թողտվություն է, որևէ ազդեցություն չի կարող ունենալ իրադարձությունների վրա և հարիր չէ ՄԱԿ֊ի կանոնադրական առաքելությանը։
Վավերացնել ՄԱԿ-ի 1998 թվականի հուլիսի 17-ին Հռոմում ստորագրված` Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագիրը և մարդկության դեմ ուղղված հանցանքների հիմքով դիմում հարուցել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Ընդ որում, այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի 2004 թ. օգոստոսի 13-ի թիվ ՍԴՈ-502 որոշումը խոչընդոտ չէ, քանի որ դրանից հետո Սահմանադրությունում կատարվել են համապատասխան փոփոխություններ։ Այս և նմանաբնույթ հարցերում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը անվերապահ պատրաստակամություն է հայտնում՝ ցուցաբերելու պատշաճ մասնագիտական աջակցություն։
Հիմք ընդունելով այդ փուլում իրավաչափ հիմքերով գործող օրենսդրությանը համապատասխան 1991 թ. դեկտեմբերի 10-ի «Արցախի անկախության հանրաքվեի» որոշումը, Ազգային ժողովի խմբակցություններին անհապաղ ձեռնամուխ լինել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացին՝ մշակելով և ՀՀ Ազգային Ժողովի օրակարգ ներառելով Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծ:
Դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի «Կրակի դադարեցման մասին» եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների անխափան կատարման առնչությամբ հստակ պարզաբանումներ ներկայացնելու հարցադրմամբ», – ասվում է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր
4312 դիտում
18:58 14-02-2020
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի հայտարարությունը՝ ԱԱԾ այսօրվա հաղորդագրության վերաբերյալ
Այս բաժնից
583 դիտում
12:54 27-11-2024
Այս գիշեր Երեւանում աշխատել է 25 ձյուն մաքրող մեքենա. քաղաքապետարան
505 դիտում
12:39 27-11-2024
Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով
604 դիտում
11:34 27-11-2024
Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին. Tert.am