211652_close_icon
views-count1331 դիտում article-date 11:54 16-12-2022

Փետրվարի 24-ի դրությամբ եղած սահմաններին վերադարձը վերջ չի տա պատերազմին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Economist-ին տված հարցազրույցում ասել է, որ փետրվարի 24-ի դրությամբ սահմաններին վերադարձը վերջ չի տա պատերազմին։

«Դա վերջը չի լինելու, քանի որ ոչ ոք չի հասկանում, թե ինչ են անվտանգության երաշխիքները»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Նախագահի խոսքով՝ ոչ ոք չգիտի, թե ինչ են անվտանգության երաշխիքները։ Զելենսկին նշել է, որ ավելի վաղ՝ ստորագրելով Բուդապեշտի հուշագիրը, Ուկրաինան հրաժարվեց միջուկային զենքից՝ ի պատասխան այնպիսի երաշխիքների, որոնք «չաշխատեցին»։

Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ այժմ իր երկիրը բախվում է նախկին որոշումների հետևանքներին։«Ինչո՞ւ է Ուկրաինան միայնակ վճարում այդքան թանկ: Մենք շնորհակալ ենք մեր աջակիցներին, բայց վճարողը մենք ենք»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր