211652_close_icon
views-count698 դիտում article-date 21:00 15-12-2022

FLYONE ARMENIA-ն տվեց դեպի Միլան կանոնավոր չվերթների մեկնարկը

Դեկտեմբերի 15-ին FLYONE ARMENIA ավիաընկերության թռիչքային քարտեզում ավելացավ ևս մեկ  եվրոպական ուղղություն․ կայացավ դեպի Միլան ընկերության կանոնավոր առաջին չվերթը: Երևան- Միլան- Երևան։ Ուղիղ  չվերթերն իրականացվելու են շաբաթական 2 անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին:

Դեպի Միլան չվերթերի մեկնարկը կարևոր  նշանակություն ունի FLYONE ARMENIA ավիաընկերության համար: Չվերթի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ  Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:   Խորհրդանշական ժապավենը կտրեց FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ՝ Արամ Անանյանը :

«Դեպք Միլան կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը կարևոր և սպասված իրադարձություն է։ Մենք ընդլայնում ենք եվրոպական թռիչքային աշխարհագրությունն ու վստահ եմ, որ ապագայում էլ կուրախացնենք մեր ուղևորներին նոր ու հետաքրքիր ուղղություններով ճամփորդելու հնարավորություններ առաջարկելով: Մաղթում եմ ձեզ բարի և անվտանգ թռիչք FLYONE ARMENIA-ի հետ», - նշում է FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

FLYONE ARMENIA-ի դեպի Միլան և այլ ուղղություններ  տոմսերի ու հավելյալ ծառայությունների  մասին ցանկացած տեղեկատվություն հասանելի է www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, Google App-ում կամ  App Store-ում, ինչպես նաև  տուրիստական ոլորտի մեր գործընկեր գրասենյակներում։

Նմանատիպ նյութեր