Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային հանրությունից սպասում են արձագանքի և իրական քայլերի. Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել:
«Ինչո՞ւ է Ադրբեջանը պատժում Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչի, այդ թվում՝ 30 հազար երեխայի։ Ես պնդում եմ, որ Ադրբեջանը դա անում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական ընտրության համար, որը պահպանվում է արդեն 30 տարի։ Այսօր Լեռնային Ղարաբաղում գազ չկա, և այն ամբողջովին արգելափակված է։ Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային հանրությունից սպասում են արձագանքի և իրական քայլերի»,- գրել է Մարուքյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Why AZ is punishing 120K people of NK, including 30K children? I insist that AZ is doing this to NK for its democratic choice, which sustains for 30 years already. Today NK has no gas and totally blocked. NK Armenians are waiting for the reaction & real steps from int. community. pic.twitter.com/QBFjOtUXI3
— Edmon Marukyan (@edmarukyan) December 15, 2022