111778 դիտում
12:07 14-12-2022
Երևանում Mercedes-ը բախվել է էլեկտրասյանը․ վարորդին մեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա․ պատճառը՝ մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն ու հետիոտնին վրաերթի չենթարկելը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում, և նրան դուրս բերելու համար օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները։
Փրկարարները մոտ 1 ժամ հատուկ տեխնիկայի օգտագործմամբ՝ կարողացան վարորդին դուրս բերել ավտոմեքենայից։ Այդ ընթացքում էլ վարորդին տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Այնուհետև փրկարարները նրան դուրս բերեցին ավտոմեքենայից։ Բժիշկները կատարեցին հերթական ներկարկումն ու պարանոցին տեղադրեցին ֆիքսատոր։
Փրկարարներն ու պարեկները վիրավորին պատգարակով մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային։ Վիրավորը տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Օպերատվիորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արմեն Մուրադյանն ու Խաչատուր Մելքոնյանը։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։
Քնինչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին․ «Վթարի պատճառը մեկ այլ վարորդի կողմից Mercedes-ի և մյուս ավտոմեքենաների համար վթարային իրավիճակ ստեղծելն է եղել և այդ պահին փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտներ։ Mercedes-ի վարորդը եթե մյուս վարորդների նման ճիշտ չկողմորոշվեր, ապա տեղի էր ունենալու շղթայական ավտովթար, իսկ հետ երբ Mercedes-ի վարորդը բախվեց երկաթե էլեկտրասայանը,կարողացավ ճիշտ կողմնորոշվել, ու այդ հետիոտները փրկվեցին վրաերթի ենթարկվելուց։
Վթարային իրավիճակ ստեղծող վարորդն էլ հեռացավ դեպքի վայրից։ Չհասցրեցինք համարանիշները տեսնենք։ Միայն տեսանք, որ մոխրագույն Opel էր»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 197+
197+