1021 դիտում
11:52 14-12-2022
Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակումը համակարգված բնույթ է կրում. ԱՄՆ կոնգրեսականներ
Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակումը համակարգված բնույթ է կրում և նպատակ ունի փակել Արցախի միակ մատակարարման ուղին: Այս մասին հայտարարություն են տարածել ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը, Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիֆը:
«Մենք դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունները: Շատ մտահոգիչ է, որ ադրբեջանցիներին թույլ է տրվում ազատ կերպով բողոքի ակցիա անել միայն այն ժամանակ, երբ դա սպառնում է հայերի կյանքին: Նրանց կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը համակարգված բնույթ է կրում և նպատակ ունի փակել տրանսպորտի տեղաշարժը, դեպի Արցախ սննդի, բժշկական պարագաների և այլ կենսական նշանակության ապրանքների մատակարարման միակ ուղին, ինչպես նաև սահմանափակել Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժը»,- նշված է ԱՄՆ կոնգրեսականների հայտարարությունում:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները նաև անդրադարձել են Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման արգելափակմանը:
«Ըստ լրացուցիչ տեղեկությունների՝ Ադրբեջանը նաև փակել է տարածքի բնակիչների համար բնական գազի մատակարարման գլխավոր աղբյուրներից մեկը՝ ջերմաստիճանի անկման պայմաններում տասնյակ հազարավոր մարդկանց թողնելով առանց ջեռուցման, ինչպես արել էր այս տարվա մարտին: Ադրբեջանի կողմից այս կենսական նշանակության գծերի փակումը կամ փակման սպառնալիքը ևս մեկ անգամ նրանց ձեռքում զենք է դարձնում կարևոր ենթակառուցվածքները և հումանիտար ճգնաժամ ստեղծում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար: Սրան նախորդել է ոտնձգությունների շարքը հայ ժողովրդի դեմ, որը քաջալերվում է Ալիևի վարչակարգի ճոռոմ հռետորաբանությամբ: Այդ ոտնձգությունները փաստագրված են»,- նշել են կոնգրեսականները:
Նրանք նաև ԱՄՆ-ին և նրա եվրոպական գործընկերներին կոչ են արել օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր դիվանագիտական գործիքները Ադրբեջանի կողմից ստեղծված այս ճգնաժամը դադարեցնելու համար: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները կոչ են արել նաև՝ Ալիևին բերել բանակցությունների սեղանի շուրջ Մինսկի խմբի և խաղաղության այլ բազմակողմ գործընթացների միջոցով և «ապահովել Արցախի ժողովրդի ներգրավվածությունն այդ քննարկումներում»:

Նմանատիպ նյութեր
1011 դիտում
21:58 07-12-2022
Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ․ Արարատ Միրզոյան
Այս բաժնից
799 դիտում
22:06 15-11-2024
Զելենսկին վստահ է՝ պատերազմն «ավելի շուտ կավարտվի» Թրամփի օրոք
763 դիտում
20:10 15-11-2024
Պուտինն ու Շոլցը երկու տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել
697 դիտում
14:42 15-11-2024
Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր