211652_close_icon
views-count791 դիտում article-date 17:20 13-12-2022

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը17.00-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Սևանի, Ճամբարակի, Սիսիանի տարածաշրջաններում, Վարդենյաց, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում։

Ստեփանավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Մառախուղ է՝ Վարդենյաց լեռնանցքում՝ 1-2 մետր, Հրազդանի տարածաշրջանում, Գագարինից մինչև Սևանի թերակղզի ճանապարհահատվածում՝ 10-20 մետր, Սարավանի լեռնանցքում՝ 50 մետր տեսանելիությամբ։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 

Նմանատիպ նյութեր