211652_close_icon

Ժաննա Անդրեասյանը նշանակվեց ԿԳՄՍ նախարար

views-count1651 դիտում article-date 17:07 13-12-2022

ՀՀ նախագահի հրամանագրով Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար:

Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»:

Հիշեցնենք, որ նախօրեին հրաժարական էր տվել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Իսկ արդեն այսօր Ժաննա Անդրեասյանն ազատվել էր ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր