11208 դիտում
19:12 24-06-2017
Արժույթի միջազգային հիմնադրամը 2017թ-ին Հայաստանին 21.6 միլիոն դոլար վարկ կտրամադրի
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հաստատել է 2017թ. Հայաստանին հատկացվելիք վարկային միջոցների չափը:
Արժույթի միջազգային հիմնադրամը արձանագրում է, որ Հայաստանի իշխանությունները եկամուտների մոբիլիզացման և ծախսերի արդյունավետության բարձրացման միջոցով շարունակում են իրականացնել արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականություն և հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին:
Ակնկալվում է, որ տնտեսական ակտիվությունը 2017 թվականին կբարձրանա, չնայած առկա ռիսկերին և մարտահրավերներին: Հիմնադրամն արձանագրում է, որ ներքին մրցակցության ամրապնդումը և բարեփոխումները կարևոր են մասնավոր հատվածի զարգացմանն ու տնտեսության դիվերսիֆիկացմանը նպաստելու համար:
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանում տնտեսական կատարողականի վերաբերյալ հինգերորդ և վերջնական ստուգումը 3-ամյա «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրի շրջանակներում: Վերանայման գործընթացի ավարտը հնարավորություն է տալիս Հայաստանի իշխանություններին 21.6 միլիոն դոլարի վարկային միջոցներ ներգրավել: Հիմնադրամը 2014թ. մարտին հաստատել է Հայաստանի հետ «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագիրը (111.57 միլիոն դոլար):
Նմանատիպ նյութեր
1264 դիտում
15:20 13-12-2022
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին 171,1 մլն դոլարի նոր վարկ կտրամադրի
690 դիտում
16:48 12-05-2015
Արժույթի միջազգային հիմնադրամը հունիսին Պակիստանին կտրամադրի հերթական վարկային տրանշը՝ 506 մլն դոլար
2325 դիտում
13:14 22-11-2019
Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1177 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1003 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը