876 դիտում
16:41 12-12-2022
Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը. հայտնաբերվել է շուրջ 5245 միավոր ռազմամթերք
Դեկտեմբերի 5-12-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 693 զանգ, որից 14-ը՝ տեխնածին, 22-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են: Հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն։
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն արձագանքել են ստացված բոլոր կենցաղային և տեխնածին բնույթի ահազանգերին՝ կատարելով փակված 8 դռան և 2 վերելակի բացում, 6 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է բուժհաստատություն:
Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 6 ելք:
Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով մեկ ելք է կատարվել: Հրդեհի դեպքերից 2-ը տեղի են ունեցել մայրաքաղաքում, այրվել են էլեկտրաենթակայան և տան տանիք: Հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին և իրականացրել համապատասխան կանխարգելիչ գործողություններ:
Կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքները կանխելու նպատակով՝ փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և The Halo Trust կազմակերպության սակրավորների հետ շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 6 ելք: Հայտնաբերվել է շուրջ 5245 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:
ԱԻ պետական ծառայությունը Հանրապետության ողջ տարածքում համակարգված աշխատանք է իրականացնում, ապահովելով բնակչության անվտանգությունը, կանխում սպասվող սպառնալիքները:

Նմանատիպ նյութեր
900 դիտում
15:33 19-12-2022
Հայտնաբերվել է շուրջ 264 միավոր ռազմամթերք. Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը
750 դիտում
15:31 14-11-2022
Հայտնաբերվել է 160 միավոր ռազմամթերք. Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը
913 դիտում
21:01 26-12-2022
Հայտնաբերվել է շուրջ 103 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք․ ԱՀ ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը
Այս բաժնից
484 դիտում
20:21 15-05-2024
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
556 դիտում
19:51 15-05-2024
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
7789 դիտում
16:35 15-05-2024
AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն