211652_close_icon
views-count1594 դիտում article-date 19:53 11-12-2022

Դոնեցկի ուղղությամբ ուկրաինական զորքերի հարձակման փորձը խափանվել է. ՌԴ ՊՆ

Հարավային Դոնեցկի ուղղությամբ ռուս զինվորականները հրետանու կրակով խոցել են հակառակորդին` խափանելով հարձակման փորձը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից:

Նշվում է, որ հակառակորդը փորձել է ուժեղացված դասակով գրոհել ռուսական զորքերի դիրքերը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նեսկուչնոյե բնակավայրի ուղղությամբ։

՛՛Ոչնչացվել է մինչև 40 ուկրաինացի զինծառայող, մեկ հետևակի մարտական մեքենա, երկու մարտական զրահապատ մեքենա և երկու պիկապ՛՛,-ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ ռուսական ՀՕՊ համակարգերն անցած օրվա ընթացքում խոցել են ուկրաինական HIMARS և «Ուրագան» հրթիռային համակարգերի յոթ արկ։

Նմանատիպ նյութեր