937 դիտում
19:12 05-07-2024
Ղրղզստանում խափանվել է իշխանությունը բռնությամբ զավթելու փորձը
Ղրղզստանի հետախուզական ծառայությունները կանխել են երկրում իշխանությունը բռնի զավթելու փորձը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդել է Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Քաղաքացիների մահվան պատճառ դարձած զանգվածային անկարգությունների կազմակերպմամբ՝ իշխանությունը բռնությամբ զավթելու և երկրում հասարակական-քաղաքական իրավիճակը ապակայունացնելու ծրագրեր մշակող խմբավորման անօրինական գործունեությունը ճնշվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ խումբը բաղկացած է եղել հանցավոր գաղափարախոսության կողմնակիցներից և կրոնական ֆանատիկոսներից։ Անվտանգության ուժերը ձերբակալել են Ղրղզստանի չորս քաղաքացու, ովքեր գտնվում են քննչական մեկուսարանում։ Կասկածյալների տներն ու մեքենաները խուզարկվել են, դրանցում հայտնաբերվել են ինքնաշեն ռումբերի բաղադրամասեր, զենք, զինամթերք, զրահաբաճկոններ, անօդաչու թռչող սարքեր, ծայրահեղական գրականություն և այլ արգելված իրեր։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ նախաքննությունը շարունակվում է՝ խոստանալով լրացուցիչ տեղեկություն տրամադրել ավելի ուշ։

Նմանատիպ նյութեր
1126 դիտում
19:53 13-11-2024
Ղրղզստանում հայտարարել են իշխանությունը զավթելու փորձի խափանման մասին
1327 դիտում
21:41 30-11-2024
Վրաստանում իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է արվում. Վրաստանի պետանվտանգության ծառայություն
Այս բաժնից
1438 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1096 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1387 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը