211652_close_icon

Իրավիճակը Օդեսայի մարզում շատ ծանր է. Զելենսկի

views-count1718 դիտում article-date 16:31 11-12-2022
Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Օդեսային, Կիև հակահարված է տվել Մելիտոպոլում: Հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Ուկրաինական բանակը հայտարարել է, որ շաբաթ օրը 10 անօդաչու թռչող սարք է խոցել, սակայն ևս 5-ը հարվածել են էներգետիկ օբյեկտներին, ինչի հետևանքով մոտ 1,5 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության:

«Իրավիճակը Օդեսայի մարզում շատ ծանր է»,- իր գիշերային տեսաուղերձում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ցավոք սրտի, հարվածները կրիտիկական էին, ուստի էլեկտրաէներգիան վերականգնելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվում: Դա ոչ թե ժամեր է պահանջում, այլ մի քանի օր»:

Նմանատիպ նյութեր