211652_close_icon
views-count38892 դիտում article-date 12:58 10-12-2022

Վրաերթ-ավտովթար՝ Երևանում. 32-ամյա վարորդը Lada-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, այնուհետև բախվել Hyundai-ին և Mercedes-ին, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` դեկտեմբերի 9-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 32-ամյա Տիգրան Կ-ն իր վարած LADA մակնիշի ավտոմեքենայով Բագրևանդի փողոցի թիվ 130 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 52-ամյա Սուսաննա Վ-ին և 57-ամյա Մարինե Թ-ին։ Այնուհետև բախվել է կայանված վիճակում գտնվող, Երևանի բնակիչներ՝ 43-ամյա Արման Ս- կողմից կայանված Hyundai մակնիշի և 35-ամյա Մուշեղ Ա-ի կողմից կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Հայկ Ղազարյանը։

Վրաերթ-վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամանի և ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Գ. Սարգսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդ Տիգրան Կ-ն ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր