3187 դիտում
23:05 08-12-2022
Այսօր հերոս Նորայր Վարդանյանի քույրն ու եղբայրը մկրտվեցին. ի վերջո, ներկաների անձայն հեկեկոցները խլացան զուռնա-դհոլի հնչյունների տակ. Աննա Հակոբյան
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում անմահացած, ժամկետային զինծառայող Նորայր Վարդանյանի քրոջ ու եղբոր մկրտության արարողությանը։ Այս մասին Հակոբյանը գրել է ֆեյսբուքյան էջում և լուսանկարներ հրապարակել․
«Փոքրիկները Դավիթն ու Տաթեւն են, 44-օրյա պատերազմում անմահացած, ժամկետային զինծառայող Նորայր Վարդանյանի քույրիկն ու եղբայրը։ Նրանք 41 օրական են եւ այսօր մկրտվեցին։ Հարազատները նրանց ծնունդն ու մկրտությունը նշեցին խնջույքով, որին մասնակցելու պատիվ ունեցա։
Երեխաները, որոնց լույս աշխարհ են բերում անմահների մայրերը, կարծես հենց նրանց կողմից ուղարկվեն մեզ… Այս երեկո ներկաների զուսպ արցունքներն ու անձայն հեկեկոցները ի վերջո խլացան զուռնա դհոլի հնչյունների տակ»,-գրել է Աննա Հակոբյանը։
Նմանատիպ նյութեր
1015 դիտում
11:23 16-05-2023
Հայերն ավելի անձայն են լինելու այս ժամանակահատվածում. Փայլանը հիասթափված է Թուրքիայի ընտրությունների արդյունքներից
Այս բաժնից
868 դիտում
18:25 04-05-2024
«Մենք պատրաստ ենք, Մենք ուխտել ենք...». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները
802 դիտում
18:21 04-05-2024
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը