211652_close_icon
views-count567 դիտում article-date 15:24 07-12-2022

Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգիստ՝ ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ դեկտեմբերի 7-ին  Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվել է հոգեհանգիստ՝ ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի անմեղ զոհերի։  Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
 
Մայր Աթոռի միաբանությունն աղոթք է բարձրացրել առ Աստված զոհված հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար։

Նմանատիպ նյութեր