211652_close_icon
views-count832 դիտում article-date 11:11 07-12-2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկա է գտնվել «Մանկական Եվրատեսիլի» բացման և տոնածառի լույսերը միացնելու արարողությանը

Երևանի տոնական լույսերի ու Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը միացնելու արարողությունն այս տարի համընկավ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթի բացման արարողության հետ:

Կարմիր գորգ, ինքնատիպ մյուզիքլ, տոնական համերգ. մայրաքաղաքի սրտում հեքիաթային տրամադրություն էր: Հազարավոր բնակիչների ու քաղաքի հյուրերի հետ տոնական միջոցառման մասնակիցը դարձավ նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Տոնական միջոցառումներն ընդհանուր առմամբ կարևոր են քաղաքացիների համար, և սա լավ հնարավորություն էր, որ մենք մեկտեղեցինք տոնածառի լույսերը վառելու արարողությունը Եվրատեսիլի հետ: Ես վստահ եմ, որ մենք պատվով կդիմավորենք մեր հյուրերին, կլինեն լավ միջոցառումներ, և բոլորս հնարավորություն կունենանք վայելելու այս լավ մթնոլորտն ու միջավայրը: Մեր զինվորները, ովքեր կռվել են մեր պետության համար, նաև կռվել են նրա համար, որ մեր հանրապետության բնակիչները նաև այսպիսի միջոցառումների հնարավորություն ունենան»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Մանկական Եվրատեսիլն, ի դեպ, 20 տարեկան է, և երգի մրցույթն իր հոբելյանական պտույտը կատարում է Հայաստանում: Ու ամենևին էլ պատահական չէր, որ գլխավոր տոնածառի լույսերը միացնելու պատիվը վերապահված էր հենց «Մանկական Եվրատեսիլի» 16 մասնակիցներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր