33274 դիտում
19:30 06-12-2022
Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզի գյուղերից մեկում. տանը հայտնաբերվել է 6-ամյա տղայի դի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել նոյեմբերի 29-ին Նաիրի վարչական տարածքում գործող պոլիկլինիկաներից մեկից ստացված ահազանգի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 12։30-ին նշված պոլիկլինիկայից հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են տղա երեխայի դի։
Ահազանգով ժամանել են ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 6-ամյա Դավիթ Գ-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Մայրն էլ հայտնել է, որ երեխան տանը իր տան անդամների ներկայությամբ հանկարծամահ է եղել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։