211652_close_icon
views-count41517 դիտում article-date 23:17 05-12-2022

Երևանում՝ ժողովրդին հայտնի Բարեկամության էստակադայի լուսային զարդարման գաղափարի հեղինակը Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանն է, և ինքն էլ եղել է գաղափարը կյանքի կոչողը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, Ամանորին ընդառաջ մայրաքաղաքում սկսվել են  փողոցները զարդարելու աշխատանքները։ Իսկ այսօր Երևանի սրտում՝  Հանրապետության հրապարակում, տեղի ունեցավ 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» բացման և գլխավոր տոնածառի լույսերի վառման պաշտոնական արարողությունը։

Երկու օր է, Արաբկիր վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Բարեկամության էստակադան իր լուսային գեղեցկությամբ գրավել է ոչ միայն երևանցիներին, այլ նաև զբոսաշրջիկներին, այդ թվում՝ Եվրատեսիլի համար Հայաստան ժամանածներին։ 

Երեկ համացանցում ակտիվ քննարկումներ էին գնում, թե Երևանի իշխանությունների շնորհիվ է, որ էստակադան նման գեղեցիկ ֆոն է ստացել, մինչդեռ արդեն մի քանի տարի է, ամեն Ամանորին ընդառաջ նույն լուսային տեսքն է ստանում էստակադան։ Իսկ դրա գաղափարն ու իրագործումը կատարվել է Արաբկիրի ամենասիրված թաղապետերից մեկի՝ Հրայր Անտոնյանի շնորհիվ։ Հենց վերջինիս էլ պատկանում է այդ ամենի գաղափարը, ու հենց ինքն էլ իրականություն է դարձրել այն։ Երբ առաջին անգամ լուսային ֆոն էր պատրաստվում, աշխատանքներին մի քանի օր շարունակ հետևում էր հենց նա։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր