211652_close_icon
views-count33277 դիտում article-date 22:21 05-12-2022

Պարզվել է Երևանում՝ Բարեկամության էստակադայի վրա բախված Piloyan համարանիշներով BMW-ի, Opel-ի վարորդների և մոպեդավարի ինքնությունը, Piloyan համարանիշներն էլ օրինական են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արամազդ Հարությունյանի կողմից նախաձեռնված վարույթի շրջանակներում պարզվել է երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Բարեկամության էստակադայի վրա բախված ավտոմեքենաների և մոդեպի վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Piloyan համարանիշով BMW-ն վարել է Երևանի բնակիչ՝ 25-ամյա Նորայր Փիլոյանը, Opel-ը վարել է Երևանի բնակիչ՝ 65-ամյա Վալոթ Շերամիին, իսկ Hayasa մոպեդը վարել է Երևանի բնակիչ՝ 19-ամյա Գևորգ Շախոյանը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Piloyan համարանիշներն օրինական են, իսկ հիվանդանոց տեղափոխված մոպեդավարն աշխատում է Menu.am-ում՝ որպես վարորդ։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 4-ին մոպեդի և ավտոմեքենաների բախում էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Կասյան փողոցում՝ Բարեկամության էստակադայի վրա, բախվել էին BMW մակնիշի Piloyan համարանիշի ավտոմեքենան, Opel-ը և Hayasa մակնիշի մոպեդը։

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել էր, մոպեդավարն էլ մարմնական վնասվածքով տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ։

Վիրավորին առաջինն օգնության էին հասել BMW-ի և Opel-ի վարորդները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել նույն  վաշտի պարեկներ Սերյոժա Ղազարյանն ու Հակոբ Գևորգյանը։

Երթևեկությունը նշված վայրում ժամանակավորապես դադարեցվել էր։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը` բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր