18166 դիտում
13:43 05-12-2022
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Դիլիջան-Վանաձոր ճանապարհին Ford Transit-ը կողաշրջվել է․ օպերատիվ են գործել փրկարարներն ու ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում 32-ամյա Անդրանիկ Վ․-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն է կատարել նույն վաշտի ավագ տեսուչ Արարատ Ավետյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։
Վթարի փաստով՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Եփրեմ Գալստյանի և համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Գրիգոր Վարդանյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ ճանապարհն սպասարկող ճանշինականները ոչ մի աշխատանք չեն կատարել ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։
Ավտոմեքենան փրկարաների, ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դարձի է բերվել, ապա տեղափոխվել անվտանգ վայր։
Լուսանկարները՝ Զոհրաբ Բադոյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
19911 դիտում
20:32 28-11-2024
Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ